
Բրիտանական կինոաստղ Կիրա Նայթլին սպասում է իր առաջնեկի ծննդյանը: Այդ տեղեկությունը ուրբաթ օրը հաստատել է դերասանուհու գործակալը:
Արևմտյան լրատվամիջոցների տեղեկություններով, 29-ամյա Կիրա Նայթլին երեք ամսական հղի է:
Անցած տարվա մայիսին աստղը ամուսնացել էր Klaxons ռոք-խմբի երաժիշտ Ջեյմս Ռայթոնի հետ, զույգը միասին է 2011թ.-ից:
Ավելի վաղ կինոաստղը հայտարարել էր, թե ցանկանում է երեխա ունենալ, սակայն երբեք ընտանիքի պատճառով չի հրաժարվի իր կարիերայից: