Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը ստուգայցեր է անցկացրել Երևանում և Գեղարքունիքի մարզում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված հերթական ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 41 ավտոմեքենա. 29 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 12-ը՝ առանց համապատասխան փաստաթղթերի:

Նույն օրը, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, ճանապարհային ոստիկանության կողմից ստուգայց է անցկացվել նաև Գեղարքունիքի մարզում: Հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 7 ավտոմեքենա. 7 վարորդն էլ մեքենան վարել են ոչ սթափ վիճակում:




Լրահոս