Հրանտ Դինքի եղբայրը սպառնացել է հայ թուրքագետին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՊՀ թուրքագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը «Հայք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ «Հրանտ Դինք» հիմնադրամը բառացիորեն խեղաթյուրել է իր թարգմանած գիրքը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Մելքոնյանը թարգմանել է Ջեմալ Փաշայի հեղինակած «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը:

Թուրքագետի կարծիքով` «Հրանտ Դինք» հիմնադրամն ընդամենը թուրքական քարոզչություն է իրականացնում: «Ինչպե՞ս կարելի է գրքի թարգմանության ամենաարժեքավոր մասերն անտեսել: Երբ Ջեմալ Փաշայի թոռը եկավ ԵՊՀ,  երրորդ, չորրորդ կուրսի ուսանողներն անգամ «մերկացրեցին» նրան և ապացուցեցին, որ Ջեմալ Փաշայի թոռն ամենաուղիղ ձևով թուրքական քարոզչություն է անում»,- նշեց թուքագետը:

Վերջինս ասաց նաև, որ Հրանտ Դինքի եղբայրը սպառնացել է իրեն` անվանելով դավաճան:

Մանրամասները` տեսանյութում




Լրահոս