Մեզ պետք է, որ ժողովուրդն իրոք ասի՝ այո՛, այսօրվանից անցնում ենք կոնկրետ գործողությունների. Ռազմիկ Պետրոսյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հայտնել էինք, որ այսօր Եռաբլուր պանթեոնում հավաք էին կազմակերպել ազատամարտիկները՝ քննարկելու վերջերս ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին, Ռազմիկ Պետրոսյանին և Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքը և հետագա անելիքները:

Հավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով հայտարարեց, որ իրենք հավաքվել են ոչ թե հանրահավաք անելու, այլ՝ համախմբելու բոլոր նրանց, ովքեր ցավ են ապրում Հայաստանի այսօրվա վիճակի համար:

«Մենք` ազատամարտիկներս, ուզում ենք և պատրաստ ենք մեզ վրա պատասխանատվություն վերցնել հայ ժողովրդի անվտանգության և վաղվա կարևոր օրվա համար: Մարդիկ, ովքեր անտեղյակ են ժողովրդի հոգսից, բարձրակոչ հայտարարություններ են անում: Բայց մեզ ձեր մանդատն է պետք, մեզ պետք է, որ ժողովուրդն իրոք ասի այո՛, մենք այսօրվանից անցնում ենք կոնկրետ գործողությունների: Մենք այլևս ոչ մի անօրինականություն չենք հանդուրժելու, այլևս որևէ մեկին` ո՛չ իշխանական, ո՛չ էլ ոչ իշխանական թևից չենք հանդուրժելու, որ խաբեն ձեզ»,- ելույթում նշեց ազատամարտիկը:

Իսկ ազատամարտիկների դաշինքի վարչության և խորհրդի անդամ Ռազմիկ Պետրոսյանն էլ, անդրադառնալով վերջին շրջանում նկատվող բռնություններին, ասաց, որ ոչ մի կասկածի նշույլ չկա, որ բոլոր բռնությունները շաղկապված են: «Մեզ վախեցնել հնարավոր չէ, մենք ավելի քան միասնական ենք այսօր և զորավիգ ենք կանգնելու մեր ազգին»,- ասաց Ռազմիկ Պետրոսյանը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս