1936 թվականի դեկտեմբերի 14-ին Բեյրութում է ծնվել հայ օպերային երգիչ (դրամատիկական տենոր), օպերային ռեժիսոր, կինոռեժիսոր, դերասան, 1984-ից՝ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լևոնյանը։
1946-ին ծնողների հետ հայրենադարձվել է։ 1958-ին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտը։ 1977-ին ավարտել է Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժինը։ Երգեցողական արվեստն ուսանել է ապագա կնոջ՝ Գոհար Գասպարյանի մոտ։ Ստաժավորվել է Միլանի հռչակավոր «Լա Սկալա» թատրոնում։ 1962-ից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ։ 1970 -1977-ին միաժամանակ՝ ռեժիսոր, 1977-ից՝ գլխավոր ռեժիսոր, 1991 – 1999-ին նաև գեղարվեստական ղեկավար։ Եղել է Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր։
Տիգրան Լևոնյանը մահացել է 2004 թվականի հունիսի 25 -ին: