
Մոսկվայում խոշոր կողոպուտ է տեղի ունեցել: Բնակարանը վաճառած տղամարդուց գողացել են 25 մլն ռուբլի: Հարձակումը տեղի է ունեցել Սմոլենսկյան փողոցում: Հանցագործները վազքով մոտեցել են խցանման մեջ հայտնված մեքենային, կոտրել ապակին և հափշտակել փողերով լի պայուսակը, տեղեկացնում է ТАСС-ը:
Չնայած մոսկովյան իրավապահների ջանքերին, կողոպտիչներին ձերբակալել առայժմ չի հաջողվել: Ինչպես տեղեկացրել են ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունում, վերջին շաբաթվա ընթացքում կտրուկ շատացել են մայրաքաղաքի փողոցներում կատարվող հարձակումների և կողոպուտի դեպքերը: Յյուրաքանչյուր օր կատարվում է 7 նման դեպք, պատմել են իրավապահները: