
Հայաստանի կառավարության կազմը վաղը` հունիսի 16-ին ներկայացվելու է Հայաստանի նախագահի հաստատմանը: Այդ մասին ՀՀԿ խորհրդի եւ Գործադիր մարմնի նիստերից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վերջինիս խոսքով, ինքը գոհ է կառավարության նոր կազմից, սակայն եթե այն իրեն չարդարացնի, 2013թ. կթարմացվի: Հարցին, թե ինչու է այժմ ներկայացվել կառավարության ծրագիրը, եթե կառավարության կազմում փոփոխություններ կարող են լինել, վարչապետը պատասխանել է. “Դա օրենքի պահանջ է: Կառավարությունը պարտավոր է ներկայացնել 5 տարվա ծրագիրը եւ ամեն ինչ անել, որ այն իրականացվի”: