
Ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն և ամերիկյան երգչուհի Հայդեն Պենետտյերը երեխա են ունեցել: Մարզիկը դստեր ծննդյան մասին տեղեկատվությունը հրապարակել է թվիթերի իր էջում, տեղեկացնում է Р-Спорт-ը:
«Ուրախ ենք հայտնբել մեր դստեր՝ Կայա Եվդոկիյա Կլիչկոյի ծննդյան մասին: Նա ծնվել է դեկտեմբերի 9-ին և իրեն լավ է զգում», – գրել է բռնցքամարտիկը:
Կայան ընտանիքի առաջին երեխան է: Դեկտեմբերի սկզբին շատ լրատվամիջոցներ տեղեկատվություն էին հրապարակել զույգի երեխայի ծնվելու մասին, սակայն լուրը չէր համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ զույգը քաղաքացիական ամուսնության կարգավիճակ ունի: Նրանց հարսանիքը նախատեսված էր 2014թ.-ի օգոստոսի սկզբին, սակայն հետաձգվեց՝ Հեյդեն Պենետտյերի հղիության պատճառով: Աղջիկն ինքն էր խնդրել հետաձգել հարսանիքը, քանի որ ցանկանում է իր պսակադրությանը լավ կազմվածք ունենալ: