ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Մ17 միջպետական ավտոճանապարհից դեպի Շիշկերտ տանող ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
Նշված ճանապարհահատվածում դեկտեմբերի 06-ին փլուզվել էր ճանապարհի հողային պաստառի վերին շեպը: Խոշոր ժայռաբեկորները՝ մոտ 700 խմ ծավալով, երկկողմանի փակել էին ճանապարհը:
Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից շուրջ 3 օր կատարված մաքրման աշխատանքների արդյունքում ճանապարհահատվածը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն