Հայկական ժամանակ. Դերենիկ Դումանյանի խոսքն ու գործը իրար չեն համապատասխանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եթե Սերժ Սարգսյանը մտադրությունը չփոխի և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին նշանակի ՀՀ առողջապահության նախարար, ապա վերջինս կհամալրի նոր կառավարության կազմը` այն մասով, որ իր խոսքն ու գործն էլ երբեք իրար չեն համապատասխանում: Վերջին երեք ամիսներին Դումանյանը մի քանի անգամ հերքել է իր` առողջապահության նախարար նշանակվելու մասին լուրերը: Ընդամենը երկու ամիս առաջ Դումանյանն իր նախարար նշանակվելու մասին կայքերից մեկին ասել էր. ,Ես վերջերս եմ նշանակվել ռեկտորի պաշտոնին, և դա ինձ դուր է գալիս, ես մտադրություն չունեմ նախարար դառնալու և նախընտրում եմ մնալ որպես ռեկտորե: Բացառված չէ, որ Դերենիկ Դումանյանին նախարար նշանակելու հիմնական շարժառիթը հենց նրա այդ հատկությունն է, որ անկաշկանդ, առանց քաշվելու և դեմքի լուրջ արտահայտությամբ մի բան է ասում, բայց անում է հակառակը:




Լրահոս