
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից «Ժողովուրդ»-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ այս տարվա նոյեմբերի 1-ից մինչ օրս Հայաստան է ներմուծվել 6 մլն 19 հազ. 200 հատ ձու: Այն ներմուծվել է Բելառուսից, Ուկրաինայից եւ Իրանից:
ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը «Ժողովուրդ»-ին հավաստիացրեց, որ մինչեւ տարեվերջ այլեւս ձու չի ներկրվի: Իսկ ներմուծված ձուն ձեռք են բերել հրուշակեղեն եւ երշիկեղեն արտադրող ձեռնարկությունները: