Օդաչուն ինքնաթիռի ղեկը զիջել է կինոաստղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեքսիկացի օդաչուն տեղի է տվել իր ծանոթ կինոդերասանուհու խնդրանքներին և վստահել նրան մարդատար ինքնաթիռի ղեկը: Դա տեղի է ունեցել Կանկուն-Մեխիկո չվերթի ժամանակ: Օդաչուն թույլ է տվել իրեն համոզել Մեքսիկայում հայտնի դերասանուհի Էսմերալդա Ուգալդեին և մի քանի վայրկյանով նրան է հանձնել ողևորատար օդանավի ղեկը:

Օդանավում այդ պահին գտնվել է 128 ուղևոր, որոնց կյանքը վտանգվել է: Հնարավոր է, որ դեպքը գաղտնի մնար և որևէ հետևանք չառաջացներ, եթե կինոաստղը սոցցանցերում չհրապարակեր իր լուսանկարները, որոնք պատկերում են, թե ինչպես է նա օդանավ վարում:

Լուսանկարները բուռն արձագանք են առաջացրել, և դեպքի պատճառով օդաչուն հեռացվել է աշխատանքից:




Լրահոս