Հրապարակ. Նախարարացուները կանչվել են Սերժ Սարգսյանի մոտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նախագահականում աշխույժ ելումուտ էր. նախարարացուները կանչվում էին Սերժ Սարգսյանի մոտ` վերջապես տեղեկանալու, որ նախարար են, ինստրուկտաժ ստանալու առաջին հերթին ,մաքուրե աշխատելու մասին: Կեսօրին, ,պապկան թևի տակե, Սերժ Սարգսյանի մոտ է մտել նաև Հովիկ Աբրահամյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների և ,այլե հարակից հարցերով: Բանն այն է, որ ՀԱԿ-ի` հանձնաժողովների տեղակալի պաշտոնից հրաժարվելու արդյունքում վականտ տեղ է առաջացել, և անհրաժեշտ էր այն ևս քվոտավորել: Ովքեր կդառնան հանձնաժողովների տեղակալներ` պարզ կդառնա առաջիկա շաբաթվա ընթացքում, ֆրակցիաները դեռ թեկնածուների անուններ չեն տվել:




Լրահոս