Հայկական ժամանակ. Ինտրիգ կառավարության ծարգրի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում բացարձակ մեծամասնություն ստացած ՀՀԿ-ն ե նրա կցորդ ՕեԿ-ը մի կերպ կառավարություն ձևավորեցին: Մնաց` կառավարության ծրագիրը հաջորդ շաբաթ այդ նույն մեծամասնությամբ հաստատեն Աժ-ում: Անկասկած, ծրագիրը կհաստատվի առանց բարդությունների` անկախ դրա որակից ու բովանդակությունից: Բայց ծրագրի շուրջ ՀՀԿ-ականների քվեարկության հարցում թեթևակի ինտրիգ, այնուամենայնիվ, կա: Հանրապետական կուսակցության մի թև կա, որը, ինչպես հայտնի է, չի ընդունում վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ավելին, այդ թևը այստեղ-այնտեղ ինչ ասես, որ չի ասում վարչապետի հասցեին և անգամ մամուլին տված հարցազրույցներում դա չի թաքցնում: Մասնավորապես, նրանցից է Աժ ներկայիս պատգամավոր Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը, որը ամիսներ առաջ իր մի հարցազրույցում ասել էր. ,Տիգրան Մարզպանն ո՞վ է: ես չգիտեմ, թե ում մասին է խոսքըե: Կառավարությունից սույն հայտարարությանն արձագանքել էին, թե իրենց չի մտահոգում, որ Մհեր Սեդրակյանը Տիգրան Աարգսյանին չի ճանաչում, քանի որ նրանք տարբեր արժեքային համակարգերում են: Մի քանի օր հետո այդ մարդիկ պետք է մասնակցեն Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրի քննարկմանը Աժ-ում քվեարկեն այդ ծրագրին: Թերթի ՀՀԿ-ական աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը նրանց հրահանգել է` որևէ խնդիր չհարուցել կառավարության ծրագրի քննարկման ժամանակ և միասնական ,կողմե քվեարկել: Ու հիմա ՀՀԿ-ի հակատիգրանսարգսյանական թևը պետք է խելոք ենթարկվի կուսակցական շեֆի հրահանգին: Օրեր առաջ Մհեր Սեդրակյանը Ազգային ժողովում պարծենում էր, թե ինքն այն մարդն է, որ անգամ Վազգեն Աարգսյանի ասածին է դեմ արտահայտվել: Ու հիմա կարելի է պատկերացնել, թե ինչ հոգեվիճակում է նա ,կողմե քվեարկելու կառավարության ծրագրին: ՀՀԿ-ի հակավարչապետական թևը տվյալ դեպքում չի կարող շրջանցել Սերժ Սարգսյանի հրահանգը, քանի որ քվեարկությունը բաց է լինելու: Թե՞ Թոխմախի Մհերը ,պրինցիպիե կընկնի կամ այդ օրը ,շատ հարգելիե պատճառով կբացակայի:




Լրահոս