
Դեկտեմբերի 7-ին Գեղարքունիքի մարզում հայտնի «Զոդի չաստի» հարակից տարածքում Ազգային անվտանգության ծառայության աշխատակից Արտաշ Երանոսյանի եւ ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար Սերոժ Գևորգյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել: ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, գնդապետ Սերոժ Գեւորգյանը և ԱԱԾ աշխատակից Արտաշես Երանոսյանը միմյանց մեղադրում են հարբած լինելու մեջ:
Ի դեպ, «Բացահայտում» հաղորդման շրջանակներում ԱԱԾ ենթասպա Արտաշես Երանոսյանը ասաց, թե սպային ծեծել են զորամասում, քանի որ նա զենքով կրակել է ու դրանից հետո եկել են իր վրա կռիվ: Իսկ թե ինչ է զեկուցել հրամանատարին իր պատասխանատուներից մեկը, ինչ է ասել հրամանատարն ԱԱԾ աշխատակցին ծեծկռտուքից առաջ և, ի վերջո, ինչից է սկսվել ԱԱԾ աշխատակցի և ՊՆ N զորամասի հրամանատարի միջև վեճը: Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան