Ավտովթար Շիրակի մարզում. 13-ամյա աղջնակի վիճակը ծայրահեղ ծանր է (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109-րդ կմ հատվածում՝ Լուսակերտ գյուղի խաչմերուկում Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի բնակիչ 47-ամյա Վարդան Մելիքյանը, վարելով “ՊԱԶ 672” մակնիշի 597 ՏՍ 46 համարանիշի ավտոմեքենան, բախվել է Գյումրի քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Ավագյանի վարած “Միթսուբիշի Շարիոթ” մակնիշի 22 ԼՕ 995 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի արդյունքում “Միթսուբիշի”-ի վարորդը և ուղևոր՝ Գյումրի քաղաքի բնակիչ 13-ամյա Մարգարիտ Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն: Վերջինիս վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր: Վթարի ենթարկված ավտոմեքենաները տեղափոխվել են Արթիկի տուգանային հրապարակ:
 Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 




Լրահոս