Կալանավայրերի վարչության նախկին պետի նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հունիսի 15-ին, ժամը 20.00-ի սահմաններում Երևանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ավարտվել է դռնփակ դատական նիստը: Ինչպես armlur .am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը նշված դատարանին միջնորդել էր, որպեսզի որպես խափանման միջոց կիրառվի երկամսյա կալանք ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ: Նշված դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը դռնփակ դատակ նիստն անցկացնելուց հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ որոշեց բավարարել քննիչի միջնորդությունը:
Վճիռը հրապարակելուց հետո Ս. Հովհաննիսյանը տեղափոխվեց ՀՀ ԱԱԾ ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարան:
Հիշեցնենք, որ  Սամվել Հովհաննիսյանը ձերբակալվել էր մի քանի օր առաջ, որն ավելի ուշ հաստատվեց ԱԱԾ մամուլի ծառայության կողմից:




Լրահոս