ԱՄՆ-ում մի տղամարդ, ով մեկ ամիս շարունակ ամեն օր «Կոկա-Կոլա» է խմել, առողջական լուրջ խնդիրների առջև է կանգնել: Տղամարդը գիրացել է 12 կիլոգրամով: Օրական նա ստացել է հավելյալ կալորիա և 250 գրամ շաքար, ինչի արդյունքում մեկ ամսվա ընթացքում տղամարդու օրգանիզմը չափից ավելի կալորիա է ստացել և 7,5 կգ շաքար:
«Ես կոչ եմ անում մարդկանց ուշադրություն դարձնել իրենց սովորական սննդակարգում շաքարի քանակության վրա: Մարդու օրգանիզմի վրա շաքարի ավելցուկը քայքայիչ ազդեցություն է թողնում», – հայտարարել է տղամարդը:
Նա, ում քաշը կազմել էր 76 կգ, փորձից հետո կշռել է 88 կգ: