ՀԺ. Սերիալ ե՞ս նկարում, արա. Սաշիկ Սարգսյանը՝ լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը երեկ հերթական սաշիկությունն է արել: Երեկոյան նա ժամանել է ՀՀԿ գրասենյակ` մասնակցելու ՀՀԿ խորհրդի նիստին: Երբ իջել է իր մեքենայից (ի դեպ, Սաշիկ Սարգսյանն ինքն է վարում իր մեքենան, իսկ թիկնապահներն ուղեկցող մեքենայի մեջ են լինում), լրագրողուհիներից մեկը սկսել է նկարել նրան: Սարգսյանը խոժոռվել է և, հասնելով լրագրողուհուն, նետել է. “Սերիալ ե՞ս նկարում, արա”: Թերթը նկատում է, որ լրագրոդուհին էժան է պրծելե: Սովորաբար, երբ լրագրողները Սաշիկ Սարգսյանին նկարում են կամ ձայնագրիչը ձեռքներին մոտենում` որևէ հարց ուղղելու, նախկին կարկառուն ԱԺ պատգամավորը հայհոյանքներով հարձակվում է լրագրողների վրա ու փողոցային տեսարան սարքում, գրում է “Հայկական ժամանակը”:




Լրահոս