
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտնել է, որ Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում կայացած «Հերտա»-ի դեմ հանդիպմանը վնասվածք ստացած Հենրիխ Մխիթարյանը հավանաբար մինչև տարեվերջ խաղադաշտ չի վերադառնա:
«Մխիթարյանը սուր ցավեր է զգում: Դա վատ է: Հավանաբար, նրա համար տարին ավարտվել է»,- «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպման 33-րդ րոպեին հարվածի պահին ձգվել է Հենրիխ Մխիթարյանի ազդրի մկանը և նա բժիշկների օգնությամբ լքել է խաղադաշտը: