
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսե Գվարդիոլան գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիին: Իսպանացի մասնագետը նշել է, որ գոհ է Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստի ցուցադրած խաղից: «Խաղադաշտում Ռոբերտը հանդես է գալիս, որպես կենտրոնական հարձակվող: Բայց Դորտմունդի «Բորուսիա»-ում նա ժամանակ առ ժամանակ խաղում էր եզրում: Ես գոհ եմ Լևանդովսկիի ցուցադրած խաղից: Մինչ այժմ նա հիանալի է խաղացել»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք` Լևանդովսկին «Բորուսիա»-ից «Բավարիա» է տեղափոխվել ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում նա 13 հանդիպում է անցկացրել և 6 գոլ հեղինակել: