
2012 թվականի օլիմպիական չեմպիոն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը պաշտպանեց WBO վարկանիշի չեմպիոնական տիտղոսը 90,7 կգ քաշային կարգում: Նա հարավամերիկացի մրցակցին՝ Դենի Վենտերին, ժամանկից շուտ պարտության մատնեց: Ուսիկի մրցակիցն ամբողջ մարտի ընթացքում հանդես էր գալիս երկրորդ համարի ներքո՝ միայն բավարարվելով իրեն հասցված հարվածներից պաշտպանվելով:
Իններորդ ռաունդի ընթացքում խաղի ելքը վճռվեց. ուկրաինացին մի քանի հարված հասցրեց իր մրցակցի դեմքին և ծնկի բերեց նրան: Մրցավարը ստիպված եղավ ընդհատել խաղը և գրանցել նոկաուտ: