
Այսօր` հունիսի 17-ին ժամը 19-ի սահմաններում ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը կամարներ տանող ճանապարհահատվածում իրար են բախվել Գազել մակնիշի 15ԼՕ530 համարանիշի և ԳԱԶ 53 մակնիշի 39ԼՕ387 համարանիշի ավտոմեքենաները:Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հիվանդանոց տեղափոխվածներից մեկը տղամարդ է, 4-ը` կին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` պարզելու վարորդների և վիրավոր անձանց ինքնությունը: Գազել-ը Երևան-Վանաձոր ուղևորափոխադրումն իրականացնող մեքենա է: