ՍԱ ՀԱՅԱՎԱՐԻ ՎԱՐՎԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ ՉԷ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ի՞նչ վերաբերմունք ունեք Հայերի Համաշխարհային  միության նախագահ Արա Աբրահամյանի եղբոր, Հանրապետական խմբակցության պատգամավոր` Գագիկ Աբրահամյանի արարքի վերաբերյալ, որը արաբ մի շեյխի հետ հանքային ջրերի գործարան կառուցելու համար քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի եւ մոտ 100 գյուղացիների սեփական հողատարածքները խլեց: Ու դա արվեց Կառավարության որոշմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանի գլխավորությամբ:- Գործառույթներ իրականացնել մի անձի նկատմամբ, որի սեփականությունն է այդ հողատարածքը, եւ այն էլ, երբ որ այդ անձը գտնվում է անազատության վայրերում. ես ուղղակի  կասեմ, որ դա բարոյական չէ: Այդքան մի բան: Ես համարում եմ, որ մենք պապենական հնամենի սովորույթ ունենք, եւ այն գոյություն պետք է ունենա նաեւ հիմա, դա պետք է լինի հասարակության հոգեբանության անբաժանելի բաղադրիչներից մեկը, այն է` որ նեղության մեջ գտնվող մարդու նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի բացարձակ այլ, ոչ թե այնպես, ինչպես հիմա է: Ուղղակի ես կարող եմ ասել, որ սա ճիշտ չէ, ես այն ճիշտ համարել չեմ կարող: Իսկ եթե անկեղծ խոսենք, ես ուղղակի մի բան  կասեմ, որ ես դա չեմ համարում հայավարի քայլ կամ հայավարի վարվեցողություն, էսքան մի բան:   Ազգային Ժողովի Պատգամավոր` ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ  




Լրահոս