Այսօր ՀՀ Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գյուղապետի թեժ ընտրություններ են ընթանում: Առաջադրված թեկնածուները երկուսն են՝ գործող ՀՀԿ-ական համայքապետ Սեդրակ Դավթյանը և մեկ այլ ՀՀԿ-ական Սահակ Ալեքսանյանը, ով «Ջրային հայելի» ընկերության անվտանգության ինժեներ է:
Armlur.am-ի հետ զրույցում համայնքապետի թեկնածու Սահակ Ալեքսանյանն ասաց, որ հիմա ամեն ինչ շատ լավ է ընթանում:
«Հենց էս պահին ընտրաթերթիկը ձեռքիս գնում եմ, որ ընտրեմ: Ասում են, որ իրավունք չունեմ հիմա հեռախոսով խոսեմ, բայց ասեմ ամեն ինչ ընտիր է, մարդիկ մեծ սիրով գալիս են ընտրության, ես էլ ընտիր վիճակում եմ»,- նշեց Ս. Ալեքսանյանը: Վերջինս չցանկացավ այլ մանրամասներ ներկայացնել ընտրությունների ընթացքից: