
Աշխարհի ութերորդ ռակետ Կարոլին Վոզնյացկին պատմել է, թե ինչով է ցանկանում զբաղվել մարզական կարիերայի ավարտից հետո: Նա նշել է, որ իրեն նախկինի պես հետաքրքրում են մարաթոնյան վազքերը, բայց նա ցանկանում է մինչ թենիսիստկուհու կարիերայի ավարտը հեռու մնալ սպորտի այդ տեսակից:
«Ես մասնակցել եմ նյու-յորքյան մարաթոնին և կարող էի մեկնել Բոստոն, բայց չեմ կարող դա ինձ թույլ տալ, չէ որ դա թենիսի մրցաշրջանի կեսը կլինի: Այդ պատճառով ցանկանում եմ ավելի ուշադրություն դարձնել իմ խաղին: Կարծում եմ, որ կարիերայիս ավարտից հետո ինձ անպայման կփորձեմ վազքում: Դա կլինի հերթական փորձությունն ինձ համար», – հայտարարել է Վոզնյացկին: