
Հայտնի լուսանկարիչ Սիրըլ Քրիստոյի տվյալներով` 1980-ական թվականների սկզբին Աֆրիկայում միլիոնավոր փղեր կային, իսկ այսօր` ընդամենը 400.000,- հաղորդում է BayouBuzz-ը: Քրիստոն զգուշացնում է` եթե փղերին շարունակեն վերացնել այժմյան տեմպերով, ապա 20 տարի անց փղերը կվերանան: Նշենք, որ փղերին հիմնականում վերացնում են նրանց փղոսկրի համար: