Մանուկյանները չեն ուզում խոսել ծեծի կազմակերպչից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղացրել էր Armlur.am-ը՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ծեծի մեջ կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանություն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան:

Պատգամավորի որդին Armlur.am-ի հետ զրույցում չցանկացավ որևէ մեկնաբանություն անել և ասել արդյոք իրենք ճանաչո՞ւմ են Արշակ Սվազյանին:

«Այս պահին որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, չեմ կարող ասել ծանոթ է այդ մարդը մեզ, թե ոչ»,- ասաց Արամ Մանուկյանի որդին:

 




Լրահոս