Մեծ Բրիտանիայի Քարդիֆի համալսարանի փորձագետների հետազոտությունների համաձայն մաստակ ծամելը բացասաբար է անդրադառնում հիշողության վրա, քանի որ մաստակ ծամելու ժամանակ բերանի շարժումը ազդում է ուղեղի վրա: Նշենք, որ Quarterly Journal of Experimental Psychology ամսագրում հրատարակված հետազոտությունը հակադարձել է նախկին ուսումնասիրությանը, ըստ որի` մաստակ ծամելը դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա:

















































































