ՀՀԿ պատգամավոր Առաքել Մովսիսյանը Armlur.am-ի հետ զրույցում ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն տեղեկությունը, համաձայն որի՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ծեծի մեջ կասկածվող Արշակ Սվազյանն իր վարորդներից մեկն է:
«Ես զզվում եմ նման խոսակցություններից, հեռու մնացե՛ք ինձանից, շատ հեռու, ընդհանրապես բոլորդ : Ես տենց բաներ որ լսում եմ …..ընդհանրապես հեռու մնացե՛ք բոլորդ ինձանից»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանի ծեծի մեջ կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանություն: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կասկածյալի անձը` 1973 թ. ծնված Արշակ Սվազյան: