
Գիտնականները առաջին անգամ հաշվել են Երկիր մոլորակի բնակիչների ընդհանուր քաշը, որը կազմել է 287 միլիոն տոննա,- հաղորդում է BBC-ն։ Համաձայն հետազոտությունների՝ միջին մարդը կշռում է 62 կգ, ընդ որում՝ ամենածանրերն ԱՄՆ-ում են, որտեղ միջին բնակչի քաշը աշխարհի միջին բնակչի քաշը գերազանցում է 30 %-ով։