Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Գագիկ Բեգլարյանին:
Վարչապետի խոսքով, վերջին տարիներին նախարարությունը ներքաշվել է լուրջ գործառույթների մեջ, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը,
Համաշխարհային բանկի վարկային միջոցներով համայնքային և միջպետական ճանապարհների կառուցումը և հեռահաղորդակցության ոլորտում թվայնացման աշխատանքների իրականացումը:
Տ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Մանուկ Վարդանյանին կատարած աշխատանքի համար:
Մ. Վարդանյանը երախտագիտություն հայտնեց իրեն 2 տարի 3 ամիս այս պաշտոնը վստահելու համար և հույս հյատնեց, որ գերատեսչության փորձված աշխատակազմի հետ միասին նոր նախարարն աշխատանքներն ավարտին կհասցնի:
Գ. Բեգլարյանը վստահեցրեց, որ կարդարացնի ՀՀ իշխանության և ՀՀԿ-ի վստահությունը: