
Դեկտեմբերի 14-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խուդյակովի փողոցի թիվ 84/1 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան և ննջասենյակի անկողնում հայտնաբերել 1974 թ. ծնված Ս. Հ.-ի դին: