
Կառավարության առաջարկով այսօր կսկսվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը: Այդ մասին օրեր առաջ կառավարության նիստում հայտարարել էր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ քննարկվելու են ութ միջազգային պայմանագրեր, ԵՏՄ անդամակցության հետ կապված մի շարք օրենքներ, ՀԴՄ-ների հետ կապված օրենքի նախագիծը, ՏՏ ոլորտի արտոնությունների շնորհումը, Գյումրիի օդանավակայանի օդի տուրքի հետ կապված փաթեթը: