
Հունիսի 17-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20-ի սահմաններում Գյումրիի ոստիկանության աշխատակիցները իր տանը կախված վիճակում հայտնաբերել են 53-ամյա Սուրիկ Հովհաննիսյանին: Ինքնասպանություն գործելուց առաջ Ս. Հովհաննիսյանը նամակ է թողել, որում նշել է, որ իր այս քայլի համար ոչ մեկին չմեղադրեն: Փաստի առթիվ Շիրակի մարզի ոստիկանության Գյումրիի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: