Վստրեչի Ապերն իր հորաքրոջ որդուն գյուղապետ դարձրեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Քաղսի համայնքի գյուղապետի ընտրություններն ավարտվել են: Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ գործող ՀՀԿ-ական համայքապետ Սեդրակ Դավթյանը և մեկ այլ ՀՀԿ-ական Սահակ Ալեքսանյանը, ով «Ջրային հայելի» ընկերության անվտանգության ինժեներ է: Նախնական տվյալների համաձայն՝գործող գյուղապետը ստացել է երեք հարյուրին մոտ ձայն, իսկ մրցակիցը՝ հազար ձայնից ավել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀԿ-ական Սահակ Ալեքսանյանը, ով հայտնի հեղինակություն Վստրեչի Ապերի հորաքրոջ որդին է, մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը «ընտիր» վիճակում է:




Լրահոս