
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ քաղաքաշինության նախարարությունում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության նորանշանակ նախարարին` ՕԵԿ-ի կողմից երաշխավորված, ՕԵԿ քաղխորհրդի անդամ Սամվել Թադևոսյանին: ՀՀ վարչապետն ասաց, որ Սամվել Թադևոսյանը իր գործի մասնագետն է, և հույս հայտնեց, որ նրա հետ համատեղ գործունեությունը արդյունավետ կլինի: Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց արդեն նախկին նախարար Վարդան Վարդանյանին արդյունավետ աշխատանքի համար: