
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի՝ «Լիվերպուլի» դեմ հաղթանակի մասին:
«Մենք հիանալի գոլեր խփեցինք և պահպանեցինք մեր մարզավիճակը: Սակայն թույլ տվեցինք մրցակցին վտանգավոր պահեր ստեղծել: Հպարտ եմ, որ անառիկ պահեցինք սեփական դարպասը և ֆանտաստիկ գոլերի հեղինակ դարձանք», – նշել է նա: