Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին խոստովանել է, որ հետևում է մարզական մամուլին և սիրում է կարդալ իր և իր ակումբի մասին քննադատությունները:
«Չպետք է ապրել անցյալով, ֆուտբոլը դա ներկա է: Ես սպորտային նյութեր ամեն օր եմ կարդում և ինձ դուր է գալիս, երբ քննադատությունների եմ հանդիպում: Ես այն մարդկանցից չեմ, ովքեր անհանգստանում են այդ պատճառով: Ես մտածում եմ այն մասին, ինչպես կարող ենք ավելի լավը դառնալ:
«Բարսելոնա»-ի մասին քննադատությունները ևս նորմալ են: Մենք այդ մասին միշտ զրուցում ենք, սակայն չպետք է ուշադրություն դարձնենք ոչ դրան, ոչ էլ գովասանքներին», – նշել է Չավին: