Armenian text to speach

Շքանշանների հանձնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հունիսի 17-ին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնում,  տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հոգեւոր ու մշակութային ոլորտներում փոխհամագործակցության զարգացման գործում իրենց ներդրման համար Հայ առաքելական սուրբ եկեղեցու “Սուրբ Ներսես Շնորհալի” պատվո բարձր շքանշանի են արժանացել Էռնես Դրայսը եւ Յոհաննես Կերհերը: Արարողության սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, ով ներկայացրել է շքանշանակիրների գործունեությունն ու իրականացրած բարեգործական ծրագրերը:
“Էջ Միածինն ի Հօրէ” շարականի երգեցողության ներքո բերվել են Հայրապետական սրբատառ կոնդակները: Կոնդակների ընթերցումից հետո դրանք հանձնվել են նվիրյալներին:



Լրահոս