
Սիդնեյի կենտրոնում գտնվող սրճարանից փախել է 3 մարդ: Նշենք, որ այսօր առավոտից նվազագույնը մեկ մարդ պատանդ է պահում Lindt սրճարանի այցելուներին և անձնակազմին:
Տարբեր գնահատականներով, սրճարանում գտնվում է 13-50 մարդ: Նրանց մի մասը կանգնած են պատուհանների մոտ՝ ձեռքերը վեր պահած: Նրանցից երկուսը պարզել են պաստառ՝ արաբերեն գրությամբ: