
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ իր վրա մահափորձ է պատրաստվել վերջերս Էկվադոր կայացած այցի ժամանակ, ուր նա մասնակցում էր Հարավաֆրիկյան ազգերի միության գագաթաժողովին:
Այս տեղեկատվությունը Մադուրոն հայտնել է կիրակի օրը Televen հեռուստաալիքին տրված հարցազրույցում:
«Մենք տեղեկություն էինք ստացել, որտեղ գրված էր Կենտրոնական Ամերիկայից ուղարկված վարձու մարդասանի անուն-ազգանունը, ինչպես նաև նրան վճարված գումարը և բանկային հաշիվը, որին այն փոխանցվել էր», – ասել է Մադուրոն:
Վերջինիս խոսքով, նա կապվել է Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորրեայի հետ, ով անվտագության հավելյալ միջոցներ է ձեռնարկել: