«Դատապարտյալների հիվանդանոցի» սանիտա՞րն է անցել հոգեմետ դեղերի «ներկրմանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 10-ին ՀՀ Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մուտքի մոտ անձնական խուզարկության արդյունքում տուբերկուլյոզային բաժնի աշխատակցի՝ Լարիսայի պայուսակից հայտնաբերվել են հոգեմետ դեղեր հիշեցնող կոճակներ: Մեր տեղեկություններով՝ հայտնաբերվածը դիազեպամ և լորազեպան տեսակի հոգեմետ դեղեր են:

Armlur.am-ին ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը տեղեկացրեց, որ հիշյալ աշխատակիցը սանիտար է, ով հայտարարել է, թե դեղորայքն իր անձնական օգտագործման համար է նախատեսված: Գոռ Ղլեչյանի փոխանցմամբ՝ հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Նշենք, որ Լարիսայի հարսը՝ Մարինեն, ևս «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ աշխատակից է. նա աշխատում է թերապևտիկ բաժանմունքում՝ որպես բուժքույր:




Լրահոս