
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնության տապալումից հետո Թուրքիայում փակվել է թուրք-հայկական հարաբերությունների ազգային կոմիտեն,-հայտնում է Gazeteport կայքը: Թուրքիայի բարձրագույն ուսումնական խորհրդի կազմում 2003-ին ստեղծված Հայ-թուրքական հարաբերությունների ազգային կոմիտեի պարտականությունն էր՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում հայ-թուրքական հարաբերությունների, հայկական մշակույթի, քաղաքականության և հասարակության կառուցվածքի և պատմության վերաբերյալ գիտական տեսանկյունից ուսումնասիրություններ իրականացնել և ներկայացնել հասարակությանը: