Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Չարլզ Հանտերը մտադիր է ամուսնանալ իր թուրք զուգընկերոջ՝ Ռամադան Չայսեվերի հետ, տեղեկացնում է tengrinews.kz-ն՝ վկայակոչելով թուրքական աղբյուրները:
Ամերիկյան դիվանագետը հանդիպել է երիտասարդ թուրքի հետ Ստամբուլի եկեղեցիներից մեկում կազմակերպված համերգի ժամանակ: Ռամադան Չեյսևերը ելույթ էր ունենում եկեղեցական երգչախմբում: Լրատվամիջոցների տեղեկություններով, ծանոթությունից մի քանի օր անց երիտասարդ տղամարդը տեղափոխվել է ամերիկացի դիվանագետի առանձնատուն և անգամ սկսել է ԱՄՆ հյուպատոսի հետ մասնակցել պաշտոնական միջոցառումներին:
Նշվում է, որ ԱՄՆ Պետդեպից դրական եզրակացություն ստանալով, որոշել է ամուսնանալ ամերիկյան Վինսկոնսին նահանգում, ուր թույլատրվում են միասեռ ամուսությունները: Ամուսնությունը ձևակերպելուց հետո, նրանք կմեկնեն Ստամբուլ, ուր նախատեսվում է կազմակերպել հարսանյաց ճաշ: