Չորս քաղաքական ուժեր բոյկոտեցին ԱԺ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 րոպե ընդմիջումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ բոլորն էլ դատապարտում են տեղի ունեցած միջադեպերը, սակայն, նիստը չեղյալ համարել և անցնել արտահերթ քննարկումների չեն կարող:

«Պատգամավորները քաղաքական տեքստերի տեսքով այս իրադարձությունները կարող են դատապարտել, մենք բոլորս էլ կողմ կլինենք դրան, սակայն  18:30 -ից հետո միայն կարելի է արտահերթ նիստ գումարել: Չենք կարող այս նիստը չեղյալ համարել»,- նշեց ԱԺ նախագահը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իրենք չորս քաղաքական ուժերով` ԲՀԿ, «Ժառանգություն», ՕԵԿ, ՀԱԿ, բոյկոտում են նիստը: Այս չորս քաղաքական ուժերի ներկայացուցիչները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը:




Լրահոս