Բիձինա Իվանիշվիլիի նախկին կինը դատի է տվել նրան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրինա Պավլովան, ում հետ, համաձայն լրագրող Վլադիմիր Իվանիձեի հետաքննության, 1991-1994թթ. Փարիզում ամուսնացած է եղել Բիձինա Իվանիշվիլին, հայտարարել է, որ մտադիր է հայց ներկայացնել դատարան նախկին ամուսնու դեմ:

Պավլովան մեղադրում է Իվանիշվիլիին այն բանում, որ վերջինս իրենից թաքուն բաժանվել է իրենից, և որ ապահարզանից հետո 11 տարի ապօրինաբար օգտագործել է իր փաստաթղթերը: Խոսքն այն մասին է, որ Իվանիշվիլիի բիզնեսի մի մասը գրանցված է եղել Իրինա Պավլովայի անունով, թեև նա պնդում է, որ երբեք ոչ մի ընկերության սեփականատեր չի եղել:

Իր խոսքով՝ կինը հայտնել է այդ մասին Հարկային ոստիկանությանը, այնուհետև՝ տեղեկացրել ՌԴ քրեական ոստիկանությանը, որը պատասխանել է, որ թեև քրեական հանցանք է գործվել, սակայն գործ չեն հարուցելու, քանի որ դա վաղուց է եղել:




Լրահոս