
Երեկ Գյումրիի հիվանդանոց է տեղափոխվել 1935 թ-ին ծնված Ռոզա Խաչատրյանը:Վերջինիս մարմնի վրա եղել են սուր կտրող-ծակող գործիքի բազմաթիվ հարվածներ։ Ըստ ականատեսների՝ մարմինն ամբողջողովին խոշտանգված է եղել այն աստիճան, որ անգամ բժիշկները, որոնք նման դեպքեր շատ են տեսել իրենց պրակտիկայում, ապշել են այդ դաժանությունից:
Կինը հիվանդանոցում մահացել է: Պարզվել է, որ ծեր կնոջը նման դաժան ձեւով սպանել է Լալայան փողոցի բնակիչ, 1991 թ-ին ծնված Հարություն Հարությունյանը:
Վերջինս ձերբակալվել է: