«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի նորաբաց «Արտաշատ» մասնաճյուղը՝ համանուն առևտրի կենտրոնում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, ընդարձակելով մասնաճյուղային աշխարհագրությունը, նոր մասնաճյուղ է բացել Արտաշատում:

Արարատի մարզում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 3-րդ տարածքային ստորաբաժանումը՝ նորաբաց ՙԱՐՏԱՇԱՏ՚ մասնաճյուղը, տեղակայված է համանուն առևտրի կենտրոնի բանուկ հատվածում:

Դեկտեմբերի 10-ին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը հրավիրյալների ներկայությամբ մեկնարկեցին մասնաճյուղի հանդիսավոր բացումը:

ՙԱՐՏԱՇԱՏ՚ մասնաճյուղում, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ բոլոր մասնաճյուղերի նման, ֆիզիկական և իրավաբանական հաճախորդների համար ստեղծված են հարմարավետ և ապահով սպասարկման բոլոր պայմանները:

Մասնաճյուղի առանձնացված բաժիններում աշխատակիցները պատրաստ են բարեհամբույր մոտեցմամբ յուրաքանչյուր հաճախորդի անհատապես ներկայացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից մատուցվող ծառայությունների ճկուն պայմաններն ու սակագները:

«25,000 և ավելի բնակչություն ունեցող Արտաշատ քաղաքն իր նշանակալի դերն ունի երկրի տնտեսական կյանքի, մասնավորապես առևտրի զարգացման գործընթացում: Այսօր մարզկենտրոնում գործում է 12 գործարան և, ընդհանրապես, տարածաշրջանն առանձնանում է զարգացած բազմաճյուղ արդյունաբերությամբ:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ, Արտաշատում նոր մասնաճյուղ բացելով, վարկավորման միջոցով փորձում է աջակցել առևտրի զարգացմանը և տեղական արտադրության ծավալների ընդլայնմանը», – նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ այս տարվա մասնաճյուղային ցանցի զարգացման իր ծրագիրը եզրափակում է 10-րդ նորաբաց մասնաճյուղով:

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ հաջորդ տարում շարունակելու է համալրել իր 40-ից ավելի մասնաճյուղերի թիվը՝ պահպանելով կայուն զարգացում ապահովող գործունեության սկզբունքները:

 

01

02

03

04

05

06

07

08

09

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

 




Լրահոս