Armenian text to speach

Սերժ Սարգսյանի ակնկալիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Հայաստանի կառավարությունը միաձայն հավանություն տվեց Կառավարության գործունեության ծրագրին, որը քվեարկության էր դրվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով:  Ս. Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունից առաջնային ակնկալիքը այս տարի 7% տնտեսական աճի ապահովումն է. “Տնտեսական աճն ինքնանպատակ չէ, մեր խնդիրն է կայուն եւ մշտական զարգացման համար ամուր հիմքեր դնելը, աղքատության հետեւողական կրճատումը եւ տեսանելի ապագայում դրա իսպառ վերացումը”։  Նա հավելեց, որ կառավարության անդամները պետք է օժանդակեն գյուղացուն ստացված բերքը հավաքելու, պահելու եւ իրացնելու գործում. “Հետեւողականորեն կանգնեք գյուղացու կողքին, եւ գյուղը արդյունք կտա”։ Կառավարության ծրագրի քվեարկությունից հետո նախագահը վարչապետ Տիգրան Սարգսյանին հանձնարարեց սահմանված կարգով ծրագիրն ուղարկել Ազգային Ժողով:



Լրահոս